Ադրբեջանցիների սադրանքի պատճառով վատացած քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. Արցախի ԱՆ
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել էին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը. Աբրահամյան
- Արցախի ԱՆ. Ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
- Տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն. ՄԻՊ
- Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց ավտոմեքենան կանգնեցնելու մասին
- «Ադրբեջանցիները ստուգման պատրվակով մեքենաներից դուրս են բերել հայ քաղաքացիներին, սիրտը վատացած կնոջը թշնամին փորձել է տեղափոխել Շուշիի բուժկետ»
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքն Արցախ