
Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց ավտոմեքենան կանգնեցնելու մասին
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է.
«Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։
Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։
Վերջիններիս` խաղաղապահները շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Դեպքի մանրամասները` կից լուսանկարներով, կհրապարկվեն ավելի ուշ։ Այս պահին կատարվում է քննություն։