ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, դիմելու ենք դատախազին. Թովմասյան
«Երեկ տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր, ՄԻՊ ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, ՔՊ-ական պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկանածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը, սահմանափակեցին խոսքի ազատությունը։
«Առաջին քայլը, որ արվելու է, պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք և պահանջենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ։ Նա պետք է պատժվի, որովհետև այն սպառնալիքները, որոնք նա անթաքույց հնչեցնում էր պատգամավորների ներկայությամբ թեկնածուի հասցեին, նաև իմ հասցեին, նա պետք է պատժվի»,- ասաց Թովմասյանը։
Նա հայտնեց, որ հանձնաժողովի նիստի սղագրությունը թարգանելու և ուղարկելու է իր միջազգային գործընկերներին, որպեսզի հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն։
«Մենք պարզապես գործ ունեինք փողոցային վարքագծի դրսևորման հետ ու դա չպետք է մնա անպատիժ նաև միջազգային իմ գործընկերների մակարդակում։ Խնդրելու եմ նրանց գնահատական տալ ու բոլոր հնարավոր զեկույցներում զետեղել, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը»,- ասաց Թ.Թովմասյանը։
Էթիկայի հանձնաժողովի մասով, նրա խոսքով, քննարկումները շարունակում են. «Նպատակահարմարության հարց կա, քանի որ էթիկայի հանձնաժողովի ձևավորումն արդեն իսկ կախված է ՔՊ քվեարկությանից, այսինքն իրենք կարող են քվեարկել՝ ստեղծել կամ չստեղծել, երկրորդ՝ էթիկայի հնձնաժողովի ձևավորումից հետո էլի պատիժ որպես այդպիսին չի լինելու։
Բայց մենք հակված ենք նաև այդ տարբերակին։ Մտածում ենք նաև այդ գործիքակազմը կիրառել, թեպետ լավ գիտակցելով, որ գուցե արդյունավետ չլինի ինչպես առաջին երկու քայլերը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ-ները պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում
- Խմբային խուլիգանական վարքագիծ․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին
- ՄԻՊ-ի թեկնածուին ընտրում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով.Թովմասյանը՝ ՔՊ-ի թեկնածուի ընտրության մասին
- Աշոտյան. Անահիտ Մանասյանը չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել
- Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին
- Էդգար Ղազարյան. Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր մեր ժողովուրդը
- Էդգար Ղազարյան. Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին
- ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն նախատեսում է հանրության և իշխանության միջև հաշտարարությամբ զբաղվել
- Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը՝ Էդգար Ղազարյանին. Ո՞նց կարող եք Դուք լինել ՄԻՊ
- «Մատդ քաշի». Էդգար Ղազարյանի երկրորդ նախադասությունից հետո ՔՊ-ականները հունից դուրս եկան
- «Դավաճանը դուք է, որ դավաճանել եք ձեր արժեքներին». Ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականին
- «Ծաղրանք է». ընդդիմությունը չի մասնակցում ՄԻՊ-ի պաշտոնում իրենց թեկնածուի առաջադրման քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան