Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն ողջ է. «Փաստինֆո»
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ապրիլի 3-ին տեսակցել են Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո գերեվարված, ապա՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԽՄԿ-ից։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնացել՝ անձնական իրերի հետևից։ Մարալ Նաջարյանը Լիբանանի Կառավարության ջանքերով 2021 թվականի մարտին ազատվել էր ադրբեջանական գերությունի, իսկ Վիգեն Էուլջեքյանը 2021թ հունիսին Բաքվում դատապարտվել է ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Ապրիլի 1-ի վաղ առավոտյան սոցիալական ցանցում և մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Վիգեն Էուլջեքյանը Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվելով դաժանաբար սպանվել է։ Օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկությունը, ինչպես պարզվեց, իրականությանը չի համապատասխանում։ Ապրիլի 3-ի դրությամբ՝ Վիգեն Էուլջեքյանը ողջ է։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ապրիլի 3-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Վիգեն Էուլջեքյանին, առանձնազրույց ունեցել։
«Հնարավորություն է տրվել նաև հեռախոսազանգ կատարել ընտանիքի անդամների հետ և այլ կապի միջոցների կիրառում»,- նշել է Ամատունին։
Նյութան ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի է ենթարկվել գերությունից վերադարձած Մարալ նաջարյանը
- Հիմա առանձնություն չեմ սիրում, ուզում եմ շուրջս մարդ լինի. Մարալ Նաջարյան, «Ազատություն»
- Ոստիկանություն. Մարալ Նաճարեանը նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել
- Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս․ Նաիրա Զոհրաբյան
- Մարալ Նաջարյանն ազատ չի արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան