Տեսչական մարմինը թույլատրել է Սուրմալուի մի հատվածի շահագործումը. Արմեն Դանիելյան
«Առաջարկվող փոփոխություններով փակվում են բոլոր այն ճեղքերը, որոնք թույլ էին տալիս չկատարել տեսչական մարմինների առաջարկած կարգադրագրերը»,-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:
Վերջինս զեկուցեց «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
Դանիելյանի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումների շրջանակներում տեսչական մարմինների կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով հրդեհային կամ այլ տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս, հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր և որոշում է կայացվում կասեցնել տվյալ օբյեկտի շահագործումն այդ պայմաններում, սակայն գործանականում նման որոշումների կատարման արդյունավետ մեխանիզմները բացակայում են, տնտեսվարողները դրանք չեն կատարում և վերահսկողությունն իր նպատակին չի ծառայում:
Արմեն Դանիելյանը հայտնեց, որ նախագծերով ապահովվում է Տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները:
«Հստակեցվում են տեսչական մարմինների կողմից որոշակի գործողությունների կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերին, որոշումներին և կարգադրագրերին ներկայացվող պահանջները, մասնավորապես այն տեղեկատվությունը, որը պետք է ներառվի վերջինիս բովանդակության մեջ:
Սահմանվում է, որ սահմանափակող ակտը ենթակա է կատարման այն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան այնտեղ նշված ժամկետը և վերադասության կարգով նրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը: Սահմանվում է, որ տեսչական մարմինների վարչական ակտերի կամովին չկատարելը ենթակա են հակադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատաման մասին» օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև սահմանվում են ԴԱՀԿ-ի կողմից վարչական ակտերի հակադիր կատարման ընթացակարգերը»,-հայտնեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարողը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ է գտնվում Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի գործի քննությունը և այսօր կենտրոնի գործող հատվածում սկսված գործունեությունը թույլատրվա՞ծ է տեսչական մարմնի կողմից:
«Սուրմալուի այն մասում, որն այսօր շահագործվում է, Տեսչական մարմինը հսկողություն իրականացնում է և այնքանով, որքանով բավարար է որպեսզի շահագործումը թույլ տրվի, տեսչական մարմինը թույլատրել է շահագործումը»,-պատասխանեց Դանիելյանը՝ ձեռնպահ մնալով գործի քննության ընթացքին անդրադառնալուց:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 30-ից Սուրմալուն կգործի
- Ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
- Կադրային փոփոխություններ՝ կրթության տեսչական մարմնում
- Տեսչական մարմինը ստուգել է ձկնաբուծարանները
- Տեսչական մարմինների ղեկավարներ են նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան