Գնդեվազում հիմնադրածս բալի 2 հա այգին` շուրջ 714 ծառ, բոլորը կտրած են. Թեհմինե Ենոքյան
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը, որն ակտիվ պայքարում է Ամուլսարի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման դեմ, ֆեյսբուքյան էջում
գրում է․
«Գնդեվազում հիմնադրածս երկու հա բալի այգին` շուրջ 714 ծառ էր կպած, բոլորը կտրած են, հանցագործությունն իրականացվել է օրերս, կասկածներ ունեմ և դրանք հայտնել եմ ոստիկանությանը։
Իմ նկատմամբ կատարվող հետապնդումները շարունակվում են շուրջ մեկ տարի, իսկ ոստիկանությունն ու քննչական մարմինները դատարանի հետ ձեռ ձեռի տված ոչինչ չեն անում կամ շարունակում են սատարել հանցագործներին»։
Հարակից հրապարակումներ`
- Որպես ՀՀ-ի և Գնդեվազ համայնքի բնակչի, ինձ ոչ մեկը չի կարող տալ երաշխիք, որ Ամուլսարն անվտանգ կշահագործվի. Թեհմինե Ենոքյան
- Սպանվածի քույրն ահազանգում է. Քննելու են Մհեր Ենոքյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարց
- Ստիպված եմ կատարելու դատարանի անարդար վճիռը․ Թեհմինե Ենոքյանը կդիմի ՄԻԵԴ
- Շուրջ 60 ՀԿ ների և անհատների հայտարարությունը` Թ․Ենոքյանի գործով կայացված որոշման դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան