Գնդակը Երևանի կողմում է, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից․ Զախարովա
Ռուսական կողմը բավարարված է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու ՀՀ շարունակական հետաքրքրությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Եվ Ռուսաստանը, և մյուսները դրան պատրաստ են։ Ինչպես գիտեք, նման հարցերը համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ շրջանակում, որից հետո հաստատվում են բարձր մակարդակով»,- նշեց Զախարովան։
Ինչ վերաբերում է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետներին,ապա Զախարովան նշեց, որ ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։
«Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին։ Այնպես որ, գնդակը Երևանի կողմում է»,-ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան