Թուրքիան մինչև հուլիսի 3-ը փակում է օդային հաղորդակցությունը Իրաքի Սուլեյմանիա քաղաքի հետ
Թուրքիայի իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը Սուլեյմանիա քաղաքից թռչող կամ ժամանող ինքնաթիռների համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլի 3-ից Թուրքիայի օդային տարածքը փակ է օդանավերի համար, որոնք օդ են բարձրանում կամ վայրէջք են կատարում Իրաքի Սուլեյմանիա քաղաքի միջազգային օդանավակայանում։ Այս որոշումն ընդունվել է Սուլեյմանիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» գործունեության ակտիվացման կապակցությամբ։ (PKK)»,-նշում է գերատեսչությունը։
Արտաքին գործերի նախարարությունը մատնանշում է, որ կա օդանավակայանի շենք PKK-ի անդամների մուտքի վտանգ և, համապատասխանաբար, սպառնալիք թռիչքների համար։
Որոշումն ուժի մեջ է մինչև հուլիսի 3-ը և կարող է երկարաձգվել՝ կախված Սուլեյմանիայում տիրող իրավիճակից, որին Անկարան «ուշադրությամբ կհետևի»։
Հարակից հրապարակումներ`
- Բաղդադում Իրաքի և Իտալիայի վարչապետների հանդիպման ժամանակ տեղադրված է եղել Իռլանդիայի դրոշը
- Իրանը ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը
- Բաղդադում պարետային ժամ է սահմանվել. Իրաքի վարչապետը շիա առաջնորդ աս-Սադրիից օգնություն է խնդրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան