Առաջադրված մեղադրանքներով Թրամփին սպառնում է 136 տարվա ազատազրկում
Առավելագույն հնարավոր պատիժը, որը սպառնում Է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների համակցությամբ, 136 տարվա ազատազրկումն է։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, դա ցույց են տալիս «Fox News»-ի գնահատականները։
«Մեղադրանքները ենթադրում են առավելագույն պատիժ՝ 136 տարվա ազատազրկում, սակայն իրական պատիժը, ամենայն հավանականությամբ, կլինի շատ ավելի թեթեւ, քան եթե քաղաքական գործիչը դատապարտվեր մեղադրանքներից որևէ մեկի կամ բոլորի համար»,- գրում է «Fox News»-ը։
Երեքշաբթի օրը Մանհեթենի քրեական դատարանում Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Դրանցից յուրաքանչյուրում նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «գործարար գրառումներ կեղծելու» համար՝ «խարդախության և այլ հանցագործություն կատարելու դիտավորության համար»։
Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել և Թրամփին ազատ են արձակել դատարանից։ Քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան կարծում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները զուրկ են փաստերից։
Մանհեթենի դատախազ Մելվին Բրեգի խոսքով ՝ նախկին նախագահն ու նրա հանցակիցները պայմանավորվել են 2015 թվականին ստեղծել բացասական տեղեկատվության ճնշման սխեմա ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը Թրամփի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները վերաորակել է որպես քրեական. Yahoo
- Թրամփի գործը կարող է լինել ամենադժվարը նրա կարիերայում. ԱՄՆ նախկին նախագահի փաստաբան
- Նոր ապացույցներ՝ Թրամփի գործով
- Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի
- Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել
- ԱՄՆ-ը վերածվում է բանանային հանրապետության, հայտարարել է Թրամփի որդին
- Թրամփի ձերբակալությունը թույլ կտա նրան վերընտրվել. Մասկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան