Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի զինված ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածին՝ այնտեղից 9 հրթիռ արձակելուց հետո: Լուրը հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։
Չորեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածից Իսրայելի վրա հարձակման մասին, օգտագործվել է ինը հրթիռ, որոնցից չորսը որսացել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ևս չորսն ընկել են Գազայի հատվածին հարող բաց տարածքներում:
«Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ անկլավից հրթիռակոծել են Ալ-Աքսայում (մզկիթում) լարվածության ֆոնին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Ավելի վաղ պաղեստինյան ԶԼՄ-ները գրել էին, որ տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ-Աշքարը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելը Ալ-Աքսուում իրականացված ռեյդի արդյունքում ավելի քան 200 պաղեստինցի է ձերբակալել։ Թել Ավիվի գործողություններն արդեն դատապարտել են Հորդանանը և Եգիպտոսը։
Հարակից հրապարակումներ`
- Նաբլուսում իսրայելական գործողության արդյունքում երկու պաղեստինցի է զոհվել
- Պաղեստինի ԱՆ-ն հայտնել է իսրայելցի զինվորականների կողմից դեռահասի սպանության մասին
- Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 9-ի
- Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
- Թել Ավիվի արվարձանում ինքնաձիգով և պայթուցիկով զինված պաղեստինցու են ձերբակալել