Ծնոտ՝ սեփական կողոսկրից.Հայաստանում կատարվել է բացառիկ բարդ վիրատահատություն
65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից:
Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով):
Որոշվել է կատարել վիրահատություն:
Վիրահատության ընթացքում
. հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով,
. կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդեսեկցիա (մեր բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները),
. կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժոառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս):
ՈւԱԿ-ից հայտնում են՝ պարոն Տիգրանը հպարտությամբ պատմում է իր այգու մասին: Ասում՝ գրեթե բոլոր ծառատեսակներից ունի, վերջնական կազդուրվելուց հետո կվերադառնա ու հողից կարոտը կառնի:
Համաձայնում է նկարվել՝ ասելով՝ թող իմանան՝ ինչ վիրահատություններ են անում մեր երկրում, թե ինչպես են մարդկանց կյանքեր փրկում, ինչ հրաշքներ գործում:
«Ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը կարող է դառնալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղի պատճառ»,-ընդգծում են կենտրոնից։