Հակակոռուպցիոն կոմիտեում կձևավորվի նաև ներքին կարգապահական հանձնաժողով
«Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ներդնել կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգը, մասնավորապես՝ առաջարկվում է ձևավորել կարգապահական հանձնաժողով, որը բաղկացած կլինի 8 անդամից»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Նա հայտնեց, որ նախագծով ապահովվում է կարգապահական հանձնաժողովի ներառական կազմը:
«Հանձնաժողովում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի ընտրությամբ, վիճակահանությամբ ընտրվող հակակառուպցիոն կոմիտեի մեկական քննիչ և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, Գլխավոր դատախազության ներկայացրած մեկ դատախազ, ՄԻՊ-ի մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան գիտնական և վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականությունն մշակող մարմնի երկու ներկայացուցիչ»,-տեղեկացրեց Հարությունյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և առաջին կազմի համար առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել պաշտոնավարման ժամկետների մասով, և վերևում թվակված անդամներից առաջին 3-ը պաշտոնավարելու են 1 տարի ժամկետով, իսկ մնացածը՝ երկու:
«Հանձնաժողովը հասարակական հիմունքներով է գրոծելու, իսկ նրա նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է լինելու»,-հայտարարեց Արմենուհի Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օրինագծով նաև կարգապահական ներգործություն ընթացակարգն է հստակեցվել և կոմիտեի ծառայողների նկատմամբ ծառայողական քննությունն ունենալու է երկու փուլ՝ նախնական ուսումնասիրություն և բուն կարգապահական վարույթ՝ մեկ ամիս ժամկետով, նաև սահմանվել են կոմիտեի ծառայողների իրավունքների երաշխիքներ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նկատելով, որ հանձնաժողովի 8 անդամից 3-ը հակակոռուպցին կոմիտեի աշխատակիցներն են, մի մասն էլ վարչապետի և դատախազի ներկայացուցիչները, հայտարարեց, որ այնտեղ հիմնական մեծամասնությունը գործադիր իշխանությունն է ներկայացնում, այն դեպքում, երբ ընդդիմությունը նախկինում առաջարկել էր նման հանձնաժողովներում ընդգրկել նաև քաղաքացիական հասարակության և խորհրդարանի ներկայացուցիչներ՝ օբյեկտիվությունն բարձրացնելու համար:
Արդարադատության փոխնախարարը հայտարարեց, որ ձևավորվողը որակավորման հանձնաժողով չէ, այլ մարմնի ներքին աշխատակարգին է վերաբերում, հետևաբար ճիշտ չեն համարում այնտեղ ՀԿ-ների կամ խորհրդարանի ներկայացուցիչների ընդգրկումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան