«Հրապարակ». Ինչու են պետության համար թանկարժեք սարքեր ձեռք բերվում, եթե այդ ծառայությունները մասնավոր ընկերություններին պետք է պատվիրեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետի աշխատակազմը 12 մլն 180 հազար դրամով «Մեդիա սիսթեմս» ՍՊԸ-ից հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ է գնել։ Այդ գումարով ընկերությունը պետք է հաղորդումներ հեռարձակի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հայաշատ լսարանների համար։ Թե ինչ բովանդակությամբ հաղորդումներ է պատրաստվում սփյուռքի համար պատրաստել վարչապետի աշխատակազմը, գնման պայմանագրում չի նշվում։
Եվս 7 մլն 290 հազար դրամ վարչապետի աշխատակազմը փոխանցել է «Ար և Արտ» ՍՊԸ-ին, որն էլ պետք է ուղիղ եթերների ապահովման ծառայություն մատուցի վարչապետի աշխատակազմին։
Հետաքրքիր է, որ վարչապետի աշխատակազմի ուղիղ եթերներն ապահովում էր Հանրային հեռուստաընկերությունը, բացի այդ՝ նման հնարավորություններ ունի նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որին խոշոր դրամաշնորհներ են տրամադրվում, իսկ հիմա էլ վարչական շենքն են վերանորոգում։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը նախորդ տարի թանկարժեք «լայվի» սարք էր ձեռք բերել։
Հարց է առաջանում, թե ինչու են պետության համար այսպիսի սարքեր ձեռք բերվում, աշխատավարձեր վճարվում, եթե այդ ծառայությունները հետո մասնավոր ընկերություններին պետք է պատվիրեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները