Սիրիայի ԱԳ փոխնախարար․ «Թուրքիան պիտի դուրս բերի իր զինուժը Սիրիայի հյուսիսից»
Ապրիլի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել էր Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը։
Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հատուկ ներկայացուցիչն էր, Իրանինը՝ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասգար Հաջըն, Սիրիայինը՝ ԱԳ փոխնախարար Էյման Սուսանը, Իսկ Թուրքիայինը՝ ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարը։
Հանդիպմանը քննարկվել են նմանատիպ հանդիպումներն ԱԳ նախարարների մակարդով կազմակերպելու հեռանկարը և դրան վերաբերող հարցեր, գրում է Էրմենիհաբերը։
Սիրիական «SANA» պետական լրատվականի հաղորդմամբ՝ Սիրիայի պատվիրակության ղեկավարը նախքան հանդիպումն ունեցած ելույթի ընթացքում նշել է, որ Թուրքիան պետք է դուրս գա Սիրիայի տարածքներից և Սիրիայի կառավարությունը կրկին իշխանություն պիտի հաստատի իր տարածքների վրա։
Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի միայն այն դեպքում, երբ Թուրքիան պատրաստ կլինի դուրս բերել իր զինված ստորաբաժանումները Սիրիայի հյուսիսից և վերականգնել այն վիճակն, որն առկա էր նախքան Սիրիայի նեքին պատերազմը։
Հիշեցնենք, որ Սիրիայում իշխանության և ընդդիմության ուժերի միջև հակամարտությունը սկսվել էր 2013 թ-ի սեպտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպումը
- Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները