Հայաստանը չի կարող գոյատևել, եթե մեր երկրի ղեկը մնա թուրքամետների ձեռքին. Վարուժամ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Հայկական ալիքի խմբագրական թիմը պատրաստել է մի մանրամասն քարտեզ, որտեղ երևում է, թե ինչպես է 2020 թվականի նոյեմբերից հետո, այսինքն կապիտուլյանտների խոստացած «խաղաղության փուլում» Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը գրավվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
Կարմիրով երևում են գրավված տարածքները, որոնցից վերջինը եղել է մեկ շաբաթ առաջ Սյունիքի տեղ գյուղում։
Այսպես մանր-մանր առաջ է գալու Ադրբեջանը, որովհետև իրենց դեմն առնելու փոխարեն ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները պայքարում են մեր՝ Հայաստանի քաղաքացիների դեմ և փորձում են մեզ չթողնել, որ մենք պայքարենք մեր երկրի համար։
Սա է ողջ էությունը ներկա իրավիճակի։ Հայաստանը չի կարող գոյատևել, եթե մեր երկրի ղեկը մնա թուրքամետների ձեռքին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին