Այսօրվանից հանվել է Վրաստանից ցորենի արտահանման արգելքը
Կառավարության որոշմամբ՝ ժամկետից շուտ հանվեց ցորենի արտահանման արգելքը։ Նշված սահմանափակումն այսօրվանից այլեւս չի գործում։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունից։
Անցյալ տարի Վրաստանի կառավարության որոշմամբ, 2022 թվականի հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելվել էր Վրաստանից ցորենի և գարու արտահանումը։ Շուտով գարու արգելքը հանվեց, սակայն մինչ այս այն գործում էր ցորենի վրա։
Սակայն օրեր առաջ բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան պարզաբանել էր, որ երկրում պարենային անվտանգության առումով այլևս ռիսկ չկա, հետևաբար վերոնշյալ արգելքի անհրաժեշտությունն այլևս չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան