Իրավունք 17:47 05/04/2023 Հայաստան

Բջջային հեռախոսների սպասարկման սրահներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում գործող խանութ-սրահներից, վաճառքի և սպասարկման կենտրոններից կատարված գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի, ինչպես նաև շորթման բազմաթիվ դեպքեր:

Քննչական կոմիտեից հայտնում են. «Քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի 37-ամյա և Արագածոտնի մարզի 35-ամյա բնակիչները, 2022թ. օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող՝ հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերությունների վաճառքի և սպասարկման կենտրոններ, որտեղ գտնվող ցուցատախտակների և վաճառասեղանների վրայից, որոշ դեպքերում միայնակ, որոշ դեպքերում՝ օժանդակությամբ, գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ, անլար ականջակալներ, արտաքին լիցքավորիչ սարքեր և այլ իրեր՝ ընկերություններին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Դեպքերից 3-ի ժամանակ՝ նրանք ցուցատախտակի վրայից գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ կամ անլար ականջակալ, սակայն նկատվելով վաճառասրահների աշխատակիցների կամ հաճախորդի կողմից, դիմել են փախուստի՝ տանելով կամ թողնելով գողացված ապրանքը։ 

Քննությամբ պարզվել է նաև, որ 37-ամյա տղամարդը, գտնվելով Երևան քաղաքի Կարապի լճի մոտակայքում, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, գաղտնի հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս և բանկային քարտեր:

Քաղաքացին, հայտնաբերելով դրամապանակի և հեռախոսի բացակայությունը՝ զանգահարել է իր հեռախոսահամարին, որին պատասխանել է 37-ամյա տղամարդը: Վերջինս, հրաժարվելով վերադարձնել քաղաքացուն պատկանող դրամապանակը և բջջային հեռախոսը՝ ետ չվերադարձնելու սպառնալիքով, նրանից պահանջել է 20.000 ՀՀ դրամ, որին  քաղաքացին համաձայնվել է: Ապա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հեռակա դիտարկմամբ, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, քաղաքացին մոտեցել է 37-ամյա տղամարդուն, պահանջել իր դրամապանակն ու բջջային հեռախոսը, սակայն վերջինս վերադարձրել է միայն դրամապանակը, իսկ բջջային հեռախոսը վերադարձրել է պարեկային ծառայության հիշյալ աշխատակիցների մոտենալու ժամանակ, որից հետո նա ձերբակալվել է:

37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 253-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 44-254-րդ հոդվածի 1-ին մասով, 44-253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
35-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-254-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քննությամբ պարզվել է, որ նշված հանցանքները կատարվել են խանութ-սրահներում, վաճառքի և սպասարկման կենտրոններում անվտանգության համակարգերի բացակայության կամ դրանց խափանված լինելու, ինչպես նաև՝ անվտանգությունն ապահովող աշխատակիցների թույլ վերահսկողության պատճառով: Որոշ դեպքերում թեև սրահներում առկա են եղել տեսանկարահանող սարքեր, սակայն դրանք չեն գործել կամ անորակ են տեսագրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետի կողմից միջնորդագրեր են ուղարկվել հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող համապատասխան ընկերությունների տնօրեններին, որպեսզի նմանատիպ հնարավոր նոր հանցավոր ոտնձգությունները նախականխելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկվեն հանցագործությանը նպաստած նշված պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։...
Աղբյուր` Panorama.am
10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}