«Ադրբեջանցիները ստուգման պատրվակով մեքենաներից դուրս են բերել հայ քաղաքացիներին, սիրտը վատացած կնոջը թշնամին փորձել է տեղափոխել Շուշիի բուժկետ»
Yerevan Live թելեգրամ ալիքը մանրամասներ է հայտնել ադրբեջանցիների հերթական սադրանքից.
«Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրանքն են իրականացրել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տարածքից Արցախ մեկնող քաղաքացիների հանդեպ։
Նրանք փակել են խաղաղապահների ավտոշարասյան ճանապարհը, ստուգման պատրվակով մեքենաներից դուրս բերել հայ քաղաքացիներին և խիստ սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։
Ադրբեջանցիների այդ գործողությունների հետևանքով հայ կանանցից մեկի սիրտը վատացել է։ Թշնամին փորձել է տեղափոխել նրան Շուշիի բուժկետ, սակայն ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանցիներին հաջողվել է համոզել կնոջը տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։
Ադրբեջանական կողմը համաձայնվել է մեկ պայմանով՝ որպեսզի իրենց շտապ օգնության մեքենայով քաղաքացուն տանեն Ստեփանակերտ։ Արդյունքում կինը Արցախի մայրաքաղաք է տեղափոխվել ադրբեջանական մեքենայով։ Մնացած հայ քաղաքացիների մուտքն Արցախ թույլ չի տրվել, նրանք ստիպված վերադարձել են Գորիս»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան