Աշխարհում վեց մարդուց մեկի մոտ անպտղություն կա
Աշխարհի չափահաս բնակչության 17.5 տոկոսի կամ վեց մարդուց մեկի մոտ մոտ գրանցվում է անպտղություն։ Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
ԱՀԿ փորձագետները հիշեցնում են, որ այսօր կան ոչ թանկ ու բարձրորալ ծառայություններն՝ բուժելու անպտղությունը, նրանք կոչ են անում նման ծառայությունները հասնալեի դարձնել բոլորի համար։
«Այս խնդրին բախված մարդկանց թիվը ցույց է տալիս, որ բուժումը պետք է հասանելի դարձնել, մեծ ուշադրություն դարձնել հարցին, ինչպես ուսումնասիրությունների, այնպես էլ առողջապահության քաղաքականության մշակման ժամանակ։ Ծնող դառնալու անվտանգ ու արդյունավետ միջոցները պետք է հասանելի լինեն բոլորին»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
ԱՀԿ-ն նաև հստակեցրել է անպտղության սահմանումը. Կանանց կամ տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիր է, երբ 12 և ավելի ամիսներ կանոնավոր, չպաշտպանված սեռական հարաբերությունների ընթացքում հղիություն չի սկսում։ Շատերի մոտ երեխա չունենալու խնդիրն առաջ է բերում հոգեբանական տանջանքներ։
Նշվում է, որ խնդիրը սուր է, լուծման համար անհրաժեշտ են անհապաղ քայլեր։