Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է Հենրիկ Սահակյանի դոպինգ-թեստի դրական պատասխան․ Բռնցքամարտի ֆեդերացիա
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան պարզաբանում է.
«54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո:
Հակադոպինգային կազմակերպությունը հանյտնաբերել է խթանիչներ:
Հարկ է նշել, որ մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին:
Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Բռնցքամարտի Ֆեդերացիան այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկի անմեղության կանխավարկածը: Ցավոք, փաստերը մարզիկի օգտին չեն եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան