Փաշինյանն իր կաշվի փրկության համար Հայաստանը հանել է «աճուրդի»․ Արեգնազ Մանուկյան
Երկրում պայթունավտանգ իրավիճակ է։ Այս մասին քննարկման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստանց խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը
«Մթնոլորտն այնքայն լարված է և այս իշխանություններն այնքան են պառակտել հասարակությանը և մարդկանց տրամադրել միմյանց դեմ, որ այն ինչ տեղի է ունենում ԱԺ ում՝ պարզապես խայտառակություն է, բայց միևնույն ժամանակ ցույց է տալիս հանրության մեջ առկա տրամադրությունները։ Այս իշխանությունները քարոզում են բռնություն և ատելություն։ Դա է պատճառը, երբ ԱԺ-ում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է կիրառվում, անրության լայն շերտերի մոտ դրական արձագանք է ստանում։ Մինչդեռ նորմալ իրավիճակում և պետական համակարգ ունենալու պայմաններում, այդ երևույթը հանրության կողմից կդատապարտվեր։ Բայց դե այս իշխանությունը հձում է այն, ինչ ցանել է»,- ասաց Մանուկյանը ՝ ընդծելով, որ իշխանության եկածները մարդկանց խոստացան ժպիտներ, երջանկություն, բայց բերեցին մահ, ավերածություններ և պարտությունների անվերջ շղթա։
Նրա խոսքով՝ այս իշխանություններն Արցախը րեթե տարել են կործանման և տանում են վերջնական կործանման, իսկ հիմա նժարին դրված է Հայաստանի՝ լինել-չլինելու հարցը։
«Այս իշխանությունները, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է բերել Հայաստանի գլխին և ինչ է շարունակելու բերել։ հետևաբար վախենում է, որ կարող է պատասխանատվության ենթարկվել, դատվել։ Արդյունքում՝ իր կաշվի փրկության համար Հայաստանը հանել է «աճուրդի»։ Հստակ է, որ գինը լինելու է Հայաստանը»,- նշեցԱրեգնազ Մանուկյանը։
Պատգամավորի կարծիքով՝ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նախապայմանն է, որը շանս կտա Հայաստաին ապրել։