Գերմանիայի դեսպանություն. Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիներն ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ կարող է ԱՆՎՃԱՐ գրանցվել։
Պայմանավորվորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։
Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։ Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»։