Երևանի ռուսական թատրոնի «Բալզամինովի ամուսնությունը» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում
Ապրիլի 7-16-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 25-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը։ 2023 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Ա․Ն․ Օստրովսկու 200-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են 10 երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրի Ա․Ն․ Օստրովսկու պիեսի հիման վրա օրերս հայ հանդիսատեսի դատին հանձնված «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։
Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացման ցուցադրությունը տեղի կունենան ապրիլի 9-ին։
Պիեսի առանցքում խելքից, գեղեցկությունից ու տաղանդից զուրկ զվարճալի մարդուկն է, որը փորձում է դասավորել իր կյանքը, երազում է, կամակորություններ և հիմարություններ է անում և... Եվ անսպասելիորեն շահած է դուրս գալիս ստղծված իրավիճակից:
«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլ նաև թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք: Ներկայացումներից բացի, փառատոնի օրերին կանցկացվեն քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների և առաջատար թատերագետների մասնակցությամբ։ Ռուսական թատրոնների երիտասարդ մասնակից դերասանների համար կանցկացվեն բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան