Կառավարությունն առաջարկում է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի միջոցով լուծել աշխատանքային ստաժի խնդիրը
«Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունմամբ մենք կկարողանանք հնարավորություն տալ սահմանել կամավոր աշխատանքն անօրինական աշխատանքից առանձանցնելու հստակ կարգավորումներ»,-գործադիրի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ օրենքը հնարավորություն կտա նաև արտակարգ իրավիճակներում ներգրավվել մեծ թվով կամավորների, նրանց նաև հնարավորություն տալ ներգրավվելու պետական կառույցներում:
Նախարարը նաև հայտնեց, որ կամավորների համար կամրագրվեն կամավոր աշխատանքի համար տեղեկանքը, պայմանագիրը և երաշխավորագիր, որը կգեներացվի տեղեկատվական համակարգում և կապահովի հետագծեիլությունը:
«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին օրենքների փաթեթով հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։
Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ կապահովվեն նաև «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային նորմերի իրականացումը, ինչպես նաև կամրագրվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրացման հարցում կամավորների ներուժի օգտագործման համար իրավական մեխանիզմներ»։
Հարակից հրապարակումներ`
- էդ բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնե՛լ ընդհանրապես. Փաշինյան
- Վերջերս հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա է բացահայտվել. Նիկոլ Փաշինյան
- Գործադիրն այսօր լրացուցիչ 1մլրդ 153 մլն դրամ կհատկացնի ոստիկանությանը
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին
- Կառավարությունն այսօր 576.4 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան