Ռուբեն Մելիքյան. Ուշագրավ զարգացում՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ուշագրավ զարգացում՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով։ Վկան հայտարարում է, որ նախաքննական ցուցմունքը ինքը չի գրել. «Իրանք ինչ էին գրել՝ ես չգիտեմ. առանց կարդալու եմ ստորագրել»։
ՀԳ. Դռնբաց դատական նիստին ներկա էին միայն Վահագն Չախալյանը և Հ2-ի լրատվականի թիմը»։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում՝ նիստի ժամանակ անցած տարվա հուլիսի 15-ին։ Նա անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, դիմել, սակայն դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երկարաձգել էր կալանքը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, «Արմեն Միխայիլի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:
Անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը:
2022 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում՝ այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացնելով նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք է սերմանել հայ ազգի շրջանում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան