Փաստաբան. «Գերպրոֆեսիոնալ» այդ ՄԻՊ-ը գնաց առանց 15 զինծառայողների մահվան ողբերգական դեպքի վերաբերյալ արտահերթ զեկույցի
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է
«Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական տվեց այս տարվա հունվարի 23-ին: Հիշում ենք, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ` հունվարի 19-ին տեղի էր ունեցել Ազատ գյուղում 15 զինվորների ողբերգական դեպքը:
Հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելելու սահմանադրաիրավական չափանիշին «ակնհայտորեն» համապատասխանող «գերպրոֆեսիոնալ» այդ ՄԻՊ-ը գնաց առանց դեպքի վերաբերյալ արտահերթ զեկույցի: Տո ի՞նչ զեկույց` առանց ծպտուն հանելու:
Աչքներս ջուր առած սպասում ենք հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող հերթական գերպրոֆեսիոնալ ՄԻՊ-ին, որի հավանական թեկնածուն նույնիսկ հրաժարվեց ծպտուն հանել իր աչքի առաջ ականջ ու լեզու կտրելու սպառնալիքներ հնչեցնելու ու կարծիքի համար մարդու երեսին թքելու դեպքերի առթիվ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստինե Գրիգորյանը
- 15 զինծառայողի ծնողները չեն բացառում դիակների դատաբժշկական կրկնակի փորձաքննության պահանջը
- Հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա
- 15 զինծառայողների մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
- Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան