Փաստաբանը՝ իրավապահ մարմիններին. Ինչո՞ւ է այդքան «ծանրաբեռնվել» ուղեկցողը
Փաստաբան Արսեն Մկրտչյանը գրում է.
«ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահին, Քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին
Հարգելի տիկնայք և պարոնայք,
֊ Սա ի՞նչ կամայականություն և/կամ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթ է, որ ուղեկցողները դատարաններ գրություն են գրում ու կալանավոր չեն բերում` թե իբր աշխատանքային ծանրաբեռնվածությունով է դա պայմանավորված։
Ուրեմն այսպես` Մարդու արդար դատաքննության իրավունքը ողջամիտ ժամկետում խոչընդոտելն իրավական պետությունում` հանցագործություն է։ Հետևաբար` խնդրում եմ նման երևույթներին տալ քրեաիրավական գնահատական, իսկ ստուգումն առաջարկում եմ սկսել թիվ ԱՎԴ/0031/01/21 գործով ուղեկցողից` ինչու է այդքան «ծանրաբեռնվել» ուղեկցողը` դե թող ծանրաբեռնողներն էլ պատասխանատվության ենթարկվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան