Հրդեհ Հովհաննես Հովհաննիսյան փողոցի չշահագործվող շինությունում
Ապրիլի 6-ին, ժամը 11։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին ձեռնոցների գործարանի տարածքում կուտակած իզոգամ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող շինության տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է օդափոխման համակարգի մեկուսիչ շերտը (մոտ 8 քմ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա