Իմ վարկանիշը երբեք այսքան բարձր չի եղել. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 4-ը ՝ ֆինանսական կեղծիքի գործով Նյու Յորքի դատարանում իրեն մեղադրանքներ առաջադրելու օրն, անվանել է «լավագույնը պատմության մեջ», գրում է ՏԱՍՍ-ը։
«Դա անհավատալի փորձ էր, թերևս լավագույն օրը պատմության մեջ մեկի համար, ով վերապրեց անհիմն մեղադրանքները», - գրել է նա իր «Truth Social» սոցիալական ցանցում:
Քաղաքական գործիչը նշել է, որ ձերբակալությունն ու մեղադրանքների առաջադրումը դրական են ազդել 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր ծրագրերի վրա: «Իմ վարկանիշնը երբեք այսքան բարձր չի եղել, 10 մլն դոլար է հավաքվել նախընտրական քարոզարշավի համար, իսկ օրն ավարտվել է շատ կարեւոր ելույթով», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Մանհեթենի քրեական դատարանում Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Դրանցից յուրաքանչյուրում նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «գործարար գրառումներ կեղծելու» համար՝ «խարդախության և այլ հանցագործություն կատարելու դիտավորության համար»։
Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել և Թրամփին ազատ են արձակել դատարանից։ Քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան կարծում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները զուրկ են փաստերից։
Հարակից հրապարակումներ`
- Առաջադրված մեղադրանքներով Թրամփին սպառնում է 136 տարվա ազատազրկում
- Դատախազը Թրամփի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները վերաորակել է որպես քրեական. Yahoo
- Թրամփի գործը կարող է լինել ամենադժվարը նրա կարիերայում. ԱՄՆ նախկին նախագահի փաստաբան
- Նոր ապացույցներ՝ Թրամփի գործով
- Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի
- Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել
- ԱՄՆ-ը վերածվում է բանանային հանրապետության, հայտարարել է Թրամփի որդին
- Թրամփի ձերբակալությունը թույլ կտա նրան վերընտրվել. Մասկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան