Գործադիրը 2023/2024 ուսումնական տարվա համար 210 անվճար տեղ հատկացրեց
Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:
Հիմնավորման մեջ ասվում է. «Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Հայաստանի Հանրապետությունում 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել.
1)գերատեսչությունների ներկայացրած հայտերը՝
-Ազգային անվտանգության ծառայություն (հեռակա ուսուցմամբ 1 տեղ ԵՊՀ-ում «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ),
-Պաշտպանության նախարարություն (հեռակա ուսուցմամբ 4 տեղ, որից 1-ը ԵՊՀ-ում՝ «Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա», 2-ը ԵՊՀ-ում «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և 1-ը Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններով),
-Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է առկա ուսուցմամբ 1 տեղի հայտ՝ ՃՇՀԱՀ «Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում» մասնագիտությամբ:
-Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (առկա ուսուցմամբ 1 տեղ) և Էկոնոմիկայի նախարարություն (առկա ուսուցմամբ 2 և հեռակա ուսուցմամբ 1 տեղ), նշված գերատեսչությունների ենթակայության գիտական կազմակերպություններում…»:
Նախագծով հատկացվել է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ 151 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ, պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ: Առկա ուսուցման 151 տեղից 98-ը նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը Մարգարայի անցակետի վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել. Ռուստամ Բադասյան
- Կառավարությունն առաջարկում է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի միջոցով լուծել աշխատանքային ստաժի խնդիրը
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին
- Գործադիրը հող նվիրաբերեց Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան