Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.4%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մարտը 2022թ.մարտի նկատմամբ) կազմել է 5.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.7% գնանկում:
Հհ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.2% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.3-0.1%-ով, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.7%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան