Հայաստանը հանվել է ԱՄՆ նախաձեռնած «Defender 23» զորավարժության մասնակիցների ցանկից
ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվել է «Defender 23» զորավարժության մասին հոդվածը։ Այժմ Պենտագոնի կայքում զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանը չկա։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից նշել էին, որ բացի ԱՄՆ-ից Defender-23-ին կմասնացկեն զորքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից։
Զորավարժությունները կմեկնարկեն ապրիլի 22-ին, դրանց մի մասը կանցկացվեն եվրոպական 10 երկրների տարածքներում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը չի արձագանքել զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին