Warner Bros.-ը Հարի Փոթերի մասին նոր սերիալ է պատրաստում
Warner Bros. Discovery-ին բանակցություններ է վարում HBO Max-ի համար Հարի Փոթերի մասին նոր 7 սեզոնանոց հեռուստատեսային ադապտացիայի պատրաստման շուրջ, որտեղ նկարահանվելու են նոր դերասաններ։ Սերիալի յուրաքանչյուր սեզոն հիմնված կլինի Ջոան Ռոուլինգի Հարի Փոթերի մասին յոթ գրքերից մեկի վրա։
Եվրանյուզը գրում է, որ բանակցությունները նախնական փուլում են, և դեռևս ոչ մի նորություն չկա այն մասին, թե Ռոուլինգը համաձայնե՞լ է մասնակցել նախագծին։ Հաղորդվում է, որ հեղինակի ներկայությունը անհրաժեշտ է «երաշխավորելու, որ սերիալը հավատարիմ կլինի բնօրինակ նյութին»:
Եվրանյուզը հիշեցնում է, որ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարը 1997 թվականից ի վեր հավաքել է 25 միլիարդ դոլար եկամուտ, ապա նշում, որ Warner Bros. պատրաստվում էր նոր երկրպագուներ փնտրել, քանի որ Հարի Փոթերի ֆանդոմը մեծանում է:
«Մնում է պարզել, թե արդյոք հանդիսատեսը պատրաստ կլինի ընդունել հեռուստասերիալ նոր դերասանական կազմով՝ հաշվի առնելով Ռոուլինգի շուրջ ծագած հակասությունները»,- գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան