Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ լեյկեմիա են ախտորոշել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ բժիշկներն ախտորոշել են լեյկեմիա, գրում է ՏԱՍՍ-ը։
86-ամյա քաղաքական գործիչը ապրիլի 5-ին ընդունվել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց՝ թոքաբորբի կասկածանքով վերջին հոսպիտալացումից ընդամենը մեկ շաբաթ անց: Ինչպես գրում է Corriere della Sera-ն, հենց այդ ժամանակ նրանից անալիզներ են վերցվել, այդ թվում՝ ոսկրածուծի:
Պարբերականի տվյալներով՝ թոքաբորբը կարող է լինել լեյկեմիայի հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թուլության հետևանք։ Հայտնի է, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Իշխող կոալիցիայի մաս կազմող «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդի վիճակի մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել ո՛չ բժիշկներից, ո՛չ կուսակցությունից, ո՛չ հարազատներից։