Հայկական ներդրումային հիմնադրամը դարձել է Մոսկվայի ամենախոշոր առևտրի կենտրոնի սեփականատերը
Balchug Capital հայկական ներդրումային հիմնադրամը դարձել է Մոսկվայի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկի՝ «Մետրոպոլիսի» սեփկանատերը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-երը։ Առևտրի կենտրոնի մակերեսը կազմում է 205 հազար քմ, այն գտնվում է Լենինգրադյան մայրուղու հարևանությամբ։
Գործարքի մասին հավաստել է նաև IBC Real Estate ընկերությունը, որը եղել է գործարքի խորհրդական։ Գործարքի չափը Balchug Capital-ը հրաժարվել է նշել՝ հայտնելով, որ գինը եղել է գրավիչ։
Balchug Capital-ը զարգացող շուկաների առաջատար ներդրումային մենեջեր է։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից, ով գլխավոր գործադիր տնօրենն է և վերահսկում է բոլոր ներդրումային գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան