Բաբկեն Պիպոյան. ՍԱՏՄ-ն չի նշում, թե որ արտադրողների մոտ են խնդիրներ հայտնաբերվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով ՍԱՏՄ տարածած հաղորդագրությանը. գրում է.
«Տարիներ շարունակ նշվել է(այդ թվում պետական կառույցի կողմից), որ հաղորդակցումը համարվում է վերահսկողության գործիք: Արտադրողի մոտ հայտնաբերված խնդրի հանրայնացումը միշտ դիտարկվել է, որպես սանկցիոն գործիք: Խոշոր արտադրողները միշտ պատրաստ են եղել տուգանվել մի քանի անգամ ավելի, միայն թե իրենց խնդիրը հանրային դաշտում չհայտվնի:
Իսկ այստեղ շատ «թափանցիկ» նշվում է, որ ՉԻ նշվում, թե որ արտադրողների մոտ են խնդիրներ հայտնաբերվել: Չի նշվում, թե ի՞նչ չէին արել կամ ի՞նչ էին արել, որ անհամապատասխան ապրանք էր հայնվել շուկայում:
Ահա թե ինչպես է սպառողի իրավունքը ձևափոխվում տնտեսվարողի իրավունքի:
Հ.Գ. Ահա թե ինչու պետք չի զարմանալ, երբ կիրառվում են սահմանափակումներ և պաշտոնական մակարդակում հանրայնորեն խոսում վատ վերահսկողությունից»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ-ն գնացել է «Հետք»-ի հրապարակումների հետքերով
- Ապրիլի 5-ից կաթնամթերք արտադրող հայաստանյան ձեռնարկությունները չեն կարող իրենց արտադրանքն արտահանել ՌԴ
- ՍԱՏՄ. Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ
- Քաղաքականությո՞ւն, թե՞ ՍԱՏՄ անգործություն. Ինչ է նշանակում Ռոսելխոզնադզորի հայտարարությունը
- Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
- «Հետք». Թթվասերի 10 նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, դրանք անվտանգ չեն
- Ի՞նչ կլինի ցուպիկով, բորբոսասնկերով, խմորասնկերով կաթնաշոռի օգտագործման դեպքում. Մանրամասնում է սննդագետը
- «Հայր և որդի Երեմյաններ»-ի, «Մարիաննա»-ի ու ևս 6 ընկերության կաթնաշոռ անվտանգ չէ. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան