«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունների կողմից որևէ հայտարարություն չկա ադրբեջանցիների նոր սանձարձակ ու սադրիչ քայլերին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
<ՀՀ իշխանությունները երեկ ամբողջ օրը որևէ կերպ չեն անդրադարձել ադրբեջանցիների կողմից դրսևորված նոր սանձարձակ ու սադրիչ քայլերին։ Մասնավորապես, երեկ 27 քաղաքացիական անձինք ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս քաղաքից ուղևորվում էին Ստեփանակերտ, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաները։
Ընդ որում, Արցախի պաշտոնյաների հավաստմամբ, ադրբեջանցիները ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետևանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Չնայած տեղի ունեցածին՝ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ հայտարարություն չկա: Նախորդ անգամներում այսպիսի դեպքերում գոնե հայտարարություն էր տարածում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այս անգամ նրանք էլ են լուռ:
Նույնիսկ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածուն է լռում: Սյս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին ՔՊ-ն շոուներ է կազմակերպում ԱԺ-ում, որոնք արվում են հենց Նիկոլ Փաշինյանի հրամանով և նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը նոր գործընթացներից, որոնք սպառնում են Հայաստանին և Արցախին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները