Նարինե Հովհաննիսյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 7 -ին
ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության երկար տարիների ղեկավարած Նարինե Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 17:30-20:00-ն` Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 7 -ին՝ ժամը 13:00-ին` նույն վայրից:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նարինե Արամի Հովհաննիսյանը ծնվել է 1955 թ. մարտի 8-ին, Երևանում: 1974-1979 թթ. սովորել է Երևանի հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, մասնագիտությունը՝ գիտնական ագրոնոմ, իսկ 1983-1988 թթ.՝ Երևանի պետական համալսարանում, մասնագիտությունը՝ բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
1972-1976 թթ. Նարինե Հովհաննիսյանն աշխատել է Երևանի թիվ 19 դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար, իսկ 1977-1981 թթ. նույն դպրոցում՝ որպես փոխտնօրեն:
1981-1985 թթ.-ին եղել է Մյասնիկյանի ՀԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, իսկ 1985-1990 թթ.-ին՝ ՀԿԿ շրջկոմի հրահանգիչ:
1990-1993 թթ. աշխատել է Երևանի թիվ 41 դպրոցի տնօրեն, 1990-1995 թթ. Ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ: 1995-2005 թթ. եղել է Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենը:
2005-2017 թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ որպես հանրակրթության վարչության պետ: 2017-2018 թթ. եղել է Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն:
Նա մեծ ավանդ ունի մանկավարժության և կրթության գործի կազմակերպման ասպարեզում:
2008 թ. Նարինե Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: 2011 թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա