«Մեզ հարկավոր է ամուր նյարդեր տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»
«ԼՂ-ի գազամատակարարումը և էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում են մնալ դադարեցված: Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Գորիսից Ստեփանակերտ մեկնող Արցախի քաղաքացիներին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տները:
«Այս փաստագրված իրողությունն ի ցույց է դնում նախկինում մեր հնչեցրած գնահատականները, և դրանք առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փերվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Հայտնելով, որ վերջին դեպքը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում՝ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը պետք է շարունակի դրանցի բխող միջազգային դիվանանգիտական ջանքերը:
Նա հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում հայտնել էր, որ միջանցքի փոփոխույան հետևանքով Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի 12 կմ հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը:
«Պատճառն այն է որ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից՝ նախորդ տարի ձեռք բերված պայմանվորվածության համաձայն Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար: Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, իչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացնում սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություններ էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագրերը ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետի ճշգրտման ուղղությամբ աշխատաքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորպխես՝ 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերն հստակեցված են 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Մեր տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը, հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրակակնացվեն կառուցողական մթնոլորտում, համենայն դեպս՝ սա է մեր տրամադրվածությունը:
Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց, որ «անհոգնել» վերահաստատում է հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքն Արցախ
- Կոնգրեսականները կոչ են անում գործընկերներին գիտակցել հայկական հիմնախնդիրներին աջակցելու կարևորությունը՝ հատկապես Լաչինի շրջափակման պայմաններում
- Ադրբեջանը գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
- Կանադան կոչեր է ուղղել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու համար. ԱԳ նախարար
- ՀՀ ԱԳՆ մեր գործընկերներն արդեն աշխատում են Լաչինի միջանցքի հարցը ՄԱԿ-ի ԱԽ մտցնելու ուղղությամբ. Եղիշե Կիրակոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին