Ստամբուլում հինգ հարկանի շենք է փլուզվել
Ստամբուլի կենտրոնում հինգշաբթի օրը փլուզվել է բնակեցված հինգհարկանի շենքը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է DHA գործակալությունը։
Քարաքոյ կենտրոնական թաղամասի շենքն առավոտյան սկսել է փլուզվել, իսկ տեղական ժամանակով ժամը 15.00-ին այն ամբողջությամբ փլուզվել է՝ փոշով ծածկելով ամբողջ փողոցը։ Գործակալության տվյալներով՝ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։
Փլուզման սպառնալիքի պատճառով առավոտյան դադարեցվել է տրամվայի շարժը, մասամբ փակվել է այն փողոցը, որտեղ գտնվում է շենքը։
Ստամբուլի քաղաքապետարանի մշակութային արժեքների բաժնի ղեկավար Օքթայ Օզելը հայտնել է, որ 2015 թվականին թույլտվություն է տրվել սկսել շենքի վերականգնումը, սակայն նրա սեփականատերն այդպես էլ այն չի սկսել։
Հարակից հրապարակումներ`
- Անորակ կառուցապատման պատճառով Ստամբուլը ևս վտանգի տակ է երկրաշարժի դեպքում. ահազանգում է քաղաքապետը
- Հայաստանի առաջատար եռացատկորդները մեկնել են Ստամբուլ
- Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է առանց հայտարարագրման ադամանդե քարեր
- Ստամբուլի քաղաքապետարանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով կարող են ակնթարթորեն փլուզվել 10,000 բնակչի տուն
- Ստամբուլից նախատեսված 240 չվերթ չեղյալ է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան