Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հրաժարական է տվել
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո, գրում է «Եվրոնյուզ»-ը։
Նշվում է, որ Սաննա Մարինի թիմն այժմ կծառայի որպես ժամանակավոր կառավարություն՝ մինչև նոր կաբինետի ձևավորումը։
Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 2-ին։ Ընտրություններում Ֆինլանդիայի վարչապետի կուսակցությունը՝ «Սոցիալ-դեմոկրատները» զբաղեցրել է երրորդ տեղը. կուսակության օգտին քվեարկել է ընտրողների 19,9 %-ը։ «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը ստացել է ձայների 20,8 %-ը, իսկ աջ ծայրահեղական «Իրական ֆիններ» կուսակցությունը՝ 20,1%։