Ադրբեջանցի «էկոակտիվիստները» շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարությամբ անդրադարձել է ապրիլի 4-ին ադրբեջանական հերթական սադրանքին.
«Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին , ադրբեջանական կառավարության գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։
1. Ադրբեջանական «էկոակտիվիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։
2. Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացույցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մեջ եղել են բացառապես Արցախի քաղաքացիներ, մեծամասամբ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձիք։ Կատարվածի հետեւանքով վատացել է 4 կանանց ինքնազգացողությունը։
3. Արցախ մուտք գործելու հնարավորություն տալու համար ադրբեջանական «էկոակտիվիստները» ապօրինաբար առաջ են քաշել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն» և ստուգել բոլոր անձանց։
5. Կատարվածը կրկին ապացուցում է, որ Արցախի կյանքի ճանապահը փակած «էկոակտիվիստները» կապ չունեն շրջակա միջավայրի կամ բնության պահպանության հետ։
6. Այդ «էկոակտիվիստները» գործում են ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ ու նրանց հովանու ներքո, հետապնդում են քաղաքական նպատակներ: Նրանց մի մասն էլ կա´մ գործող ու նախկին զինվորականներ են, կա´մ աշխատում են ադրբեջանական իշխանության մարմիններում:
7. Արցախի կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստները» հայերի հանդեպ լցված են ատելությամբ, զբաղված են ադրբեջանական իշխանությունների թշնամանքի քարոզով: Ավելին՝ արգելելով մարդկանց մուտքը Արցախ, ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունները իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ գնացող մեքենաները, ստեղծված իրավիճակում, ստիպված վերադարձել են Գորիս։
Մարդիկ զրկվել են իրենց ընտանիքներին միանալու հնարավորությունից։
Կատարվածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։
Կատարվածի մասին բոլոր մանրամասներն ու տեղեկությունները Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը քննարկել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որը հաստատել է տեղեկությունները։
Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» իրական մտադրությունների, նրանց հայատյաց քաղաքականության ու ադրբեջանական իշխանությունների հետ ուղիղ կապի մասին բոլոր փաստերը Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էին 300-էջանոց զեկույցում, որը ուղարկվել է միջազգային կառույցներին։
Այս հայտարարությունը նույնպես կուղարկվի միջազգային կառույցներին»։
Հարակից հրապարակումներ`
- Բուժանձնակազմը հանկարծակիի է եկել․ Ի՞նչ վիճակում են հիվանդանոց հասցվել ադրբեջանցիների վարքագծից տուժած քաղաքացիները
- Սա մարդասիրական քայլ չէ. Մետաքսե Հակոբյան
- Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը». Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում. Արցախի ԱԳՆ
- Այսուհետ խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պետնախարար
- Ադրբեջանցիների սադրանքի պատճառով վատացած քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. Արցախի ԱՆ
- Արցախի ԱՆ. Ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
- Տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն. ՄԻՊ
- Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց ավտոմեքենան կանգնեցնելու մասին
- «Ադրբեջանցիները ստուգման պատրվակով մեքենաներից դուրս են բերել հայ քաղաքացիներին, սիրտը վատացած կնոջը թշնամին փորձել է տեղափոխել Շուշիի բուժկետ»
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքն Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան