Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի նորածին եղբայրը՝ Հովհաննեսը ստիպել է, որ ծնողները ժպտան, նորից ցանկանան ապրել։
Երեխան արդեն 40 օրական է, ծնվել է 3կգ 300 գրամ քաշով, 52 սմ հասակով։ Չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ ծնողները պայքարեցին ու կարողացան լույս աշխարհ բերել Հովհաննեսին։
«Փոքրիկի ծնունդը մեզ համար նոր հույս ու հավատ է հայրենիքի, կյանքի նկատմամբ։ Մենք շատ էինք ուզում որդի ունենալ, և ունեցանք։ Նա մի ուրիշ կերպ փոխեց մեր կյանքը։ Կարոտս փորձում եմ նրանից ստանալ»,-ասում է հայրը՝ Հակոբ Խուրշուդյանը։
Մանրամասները ՊՆ պատրաստած ռեպորտաժում։
Հարակից հրապարակումներ`
- Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը՝ Վանը
- Վանաձորում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած Ռադիկ Հովակիմյանի եղբայրը
- Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան