Փաստաբան. Ալեն Սիմոնյանի նկատմամբ հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու է ընդամենը ներթիմային կռիվ
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Կանադահայ Կարեն Մկրտչյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքագիծ դրսևորելուց հետո անցել է արդեն երեք օր: Այդ երեք օրերի ընթացքում որևէ իրավակա-քաղաքական պաշտոնական գործընթաց չի նախաձեռնվել (դեռ միայն մեկնարկի իմաստով) ստուգելու Ալենի գործողությունների իրավաչափությունը: Այդպիսի գործընթաց, իրավական և ժողովրդավարական պետությունում, պետք է մեկնարկված լիներ առնվազն դեպքի հաջորդ օրը:
Հետևաբար համարում եմ, որ հարցը, իրավականության և ժողովրդավարության լույսի ներքո, այլևս փակված է և չի լինելու որևէ պրոցես:
Սա նշանակում է, որ հետագա ցանկացած զարգացում այս հարցով, որը կճանաչի Ալենի գործողությունները ոչ իրավաչափ և հակաբարոյական, չի լինելու օբյեկտիվ և չի ծառայելու ազնիվ նպատակի: Հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու են ընդամենը ներթիմային և ներսում իշխանություն ունենալ-պահելու կալիբրների կռիվ և վերադասավորումներ:
Այսինքն, ցանկացած սցենարի դեպքում, բացառապես պայմանավորված կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերով»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ-ները պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում
- Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանին. Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ
- Լևոն Տեր-Պետրոսյան. ԱԺ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր են նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը
- Քրիստինե Վարդանյան. Ալեն Սիմոնյանն անգամ իրենց իշխանության պիկին չի կարողանում Երևանում քայլել միայնակ
- Մամիջանյան. Նրանք դավաճան են, ու դա պետք է լսեն անդադար
- Իրավական տեսանկյունից Ալեն Սիմոնյանը պետք է ենթարկվի պատասխանատվության. Սոս Հակոբյան
- Կանադահայ Կարեն Մկրտչյանը մանրամասներ է պատմում, թե ինչպես է Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել իր երեսին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին