Սպանում են հայ ավանդական ընտանիքը. Անդրանիկ սարկավագ Մանուկյան
«Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը տևական ժամանակ ահազանգում է, որ Երևանի Թումանյան 2-րդ նրբանցք 2 տուն հասցեում գտնվող իր տան հարևանությամբ կառուցվում է 12 հարկանի շենք, ինչն ապօրինի է։ Նա ասում է՝ շենքի մի մասը կառուցվում է իր տարածքում, շենքն ընդամենը 3 մետր է հեռու լինելու իր տնից։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասաց, որ դիմել է համապատասխան բոլոր մարմիններին, Երևանի քաղաքապետարան, դատարան, սակայն ապարդյուն, որևէ լուծում չի տրվել խնդրին։
Նա նշեց, որ բոլոր անհրաժեշտ փաստթղթերը, լուսանկարներն ունի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը եզրակացություն է տվել, որ շինաշխատանքները շեղումներով են կատարվում։ Այդ մասին տեղյակ են պահել Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանիn, ով ասել է՝ կասեցնելու լիազորություն չունեն։
«Ասում են հները գողացան, թալանեցին, ես այսօր պարզ, բոլոր փաստերը ներկայացրել եմ իրենց ղեկավարության, իրենց կառավարության օրոք տեղի ունեցող ապօրինության մասին։ Եթե ձեր ժամանակահատվածում կատարված ապօրինությանը չեք կարողանում լուծում տալ՝ կոռուպցիա, հանցագորություն, անօրեն արարք, մնաց, ձեր ասած 30 տարի առաջ կատարված ապօրինությունը, թալանի դեպքերը բացահայտեք»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Նա նշեց, որ ամբողջ Հայաստանը, հայ աշխարհը վտանգի մեջ է։
«Այն, ինչ որ կառուցվում է, շենանում է, ամբողջը շինություն է որոշ մարդկանց գրպանների և շորթելու համար։ Վտանգված է ամբողջ Հայաստանը, հատուկ ծրագիր է։ Հայ ավանդական, էթնիկ ընտանիքն են սպանում, աղավաղում են, սպանում են մեսրոպյան դպրոցը, Հայ առաքելական եկեղեցին։ Խնդիրը սրա մեջ է»,- ասաց նա։
Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ պատասխանող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին:
Ասուլիսի ժամանակ դատական գործընթացի մասին մարմանասներ ներկայացրեցին Ա. Մանուկյանի փաստաբաններ Վահե Սեդրակյանը և Ալբերտ Կանդալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան