Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի
Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա և առաջարկվել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը: Լուրը հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Հինգշաբթի օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կանչվել է ԱԳՆ։
«Իրանի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձինք)՝ դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիային հակասող գործունեության պատճառով»,-ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության զեկույցում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելել է, որ «այդ անձանց առաջարկվել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումը նվեր էր Ալիևի համար
- Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին