Բուլղարիան փակում է իր նավահանգիստները ռուսական նավերի համար
Բուլղարիայի իշխանությունները փակում են երկրի նավահանգիստները ռուսական բոլոր նավերի համար՝ անկախ այն բանից, թե որ երկրի դրոշի ներքո են դրանք նավարկում։
The Moscow times-ը գրում է՝ որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 8-ից և կապված է պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ԵՄ հրահանգի հետ։
Բացառություն արվում է միայն այն նավերի համար, որոնք կրիտիկական բեռ են տեղափոխում Ռուսաստանից։
Ռուսաստանի ծովային նավերի գրանցամատյանում գրանցված նավերը չեն կարողանա մուտք գործել բուլղարական նավահանգիստներ՝ ինչպես ծովային, այնպես էլ գետային։
Աղբյուրը հիշեցնում է, որ Բուլղարիան ԵՄ միակ անդամն է, որը շարունակում է ծովի միջոցով գնել ռուսական նավթ Բրյուսելում այդ երկրի իշխանությունների կողմից բանակցված պատժամիջոցներից բացառությունների շնորհիվ։
Մարտին այդ մատակարարումների ծավալը տատանվել է օրական 63-104 հազար բարելի միջակայքում։
Այժմ բուլղարական նավահանգիստները փակ կլինեն ռուսական գրանցում ունեցող լցանավերի համար, որոնք կարող են նավթ տեղափոխել՝ շրջանցելով «գնային առաստաղը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունն իր պաշտոնական ամսագրում հրապարակել է Ռուսաստանից մատակարարվող նավթի գների առաստաղ (price cap) սահմանելու որոշումը՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց։
«Գների սահմանաչափի նպատակներին հասնելու համար, ներառյալ՝ Ռուսաստանի նավթային եկամուտները նվազեցնելու կարողությունը, առավելագույն գինը պետք է առնվազն 5%-ով ցածր լինի ռուսաստանյան նավթի եւ նավթամթերքի շուկայական միջին գնից՝ հաշվարկված Միջազգային էներգետիկ գործակալություն տվյալների հիման վրա»,- ասված է հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ
- Telegraph. ԵՄ-ն կարող է Ռուսաստանին օգնելու համար պատժամիջոցներ կիրառել Կենտրոնական Ասիայի երկրների դեմ
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
- Թուրքիան արգելել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան
- Ռուսաստանը երկու ամիս ժամանակ է տվել Արևմուտքին գյուղապրանքների արտահանման դեմ պատժամիջոցները հանելու համար
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո յոթ տասնյակից ավելի ինքնաթիռ մնացել է արտասահմանում
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 144 քաղաքացիների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան