Գործադիրն այսօր լրացուցիչ 1մլրդ 153 մլն դրամ կհատկացնի ոստիկանությանը
Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության գործունեությունը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդիաց կհատկացնի 1մլրդ 153 մլն դրամ: Այն կուղղվի անհրաժեշտ այլ մեքենաների և սարքավորումների ձեռք բերմանը և ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավմանը։
Նախագծի հիմնավոման մեջ ասվում է. «Սույն որոշման 5-րդ հավելվածով սահմանվող ապրանքները (գնման առարկաների), աշխատանքների և ծառայությունները առաջարկվում է ձեռք բերել ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա 1158 ծախսային ծրագրով, ի հաշիվ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի.
«ՀՀ Ոստիկանության կարիքի բավարարում» 31001 միջոցառման՝
«Շենքերի, շինությունների շինարարություն» 5112 հոդվածին ուղղել 1003.4 մլն. դրամ
«Այլ մեքենաներ և սարքվորումներ» 5129 հոդվածին ուղղել 150.2 մլն. դրամ»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին
- Ոստիկանությանը լիազորություն կտրվի վարչական տույժի ենթարկել «ՀՀ դրոշի մասին» օրենքը խախտողներին
- 3 մլրդ դրամ ոստիկանությանը՝ այս ապօրինությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան