Թուրքիայում նախորդ ընտրությունների համեմատ ընտրելու իրավունք ունեցողների թիվն ավելացել է 7 մլն-ով
Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունենալիք նախագահական ու հորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 64 մլն 191 հզ.:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ սա շուրջ 7 մլն-ով ավել է 2019-ին երկրում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցած քաղաքացիների թվից։
էրմենիհաբերի փոխանցմամբ, նշվել է նաև, որ 3 մլն 286 հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ էլ բնակվում են արտերկրում։ (Նրանք սովորաբար քվեարկում են իրենց երկրներում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններում բացվվող ընտրատեղամասերում)։
Թուրքիայի ողջ տարածքում էլ նախատեսվում է բացել 195.705 ընտրատեղամաս։