Իսրայելը հրթիռակոծվել է Լիբանանի տարածքից
Իսրայելի հյուսիսը Լիբանանից հրթիռակոծության է ենթարկվել։ Times of Israel-ի փոխանցմամբ՝ Լիբանանից մի քանի հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի վրա։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է, որ երկրի հյուսիսում օդային հարձակման ահազանգ է հնչում, նշվում է, որ հրթիռներից մեկը որսացել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը։
«Հյուսիսային Իսրայելի ազդանշաններից հետո, Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, որը հաջողությամբ որսացել է Իսրայելի ՀՕՊ համակարգի կողմից»,-«Գազետա ռու»-ն ներկայացրել է զեկույցից հատված։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների, հրթիռի արձակման հետևում կարող է կանգնած լինել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը, որը հայտարարել էր, որ պատասխան կտա Իսրայելին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում բախումներից համար:
Ինչպես հայտնում է Ynet պորտալը, ի պատասխան հրթիռների արձակման Իսրայելը պատասխանել է լիբանանյան տարածքի հրետանային ռմբակոծությամբ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել երկրի անվտանգության ուժերի ղեկավարների մասնակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան